Սելենա Գոմեսը երկրպագուներին զարմացրել է առանց դիմահարդարման արտաքինով

30-ամյա աստղը նրանցից չէ, ով չափն անցնում է ֆիլտրերով ու վառ դիմահարդարմամբ՝ իրեն սպառելով դիետաներով ու մարզումներով։ Ընդհանրապես, Սելենա Գոմեսը չի վախենում իր դեմքը ցույց տալ այնպես, «ինչպես կա»։ Նա բազմիցս հայտնվել է կարմիր գորգի վրա բնական փոփոխություններից հետո, օրինակ՝ երբ շատ գիրացել է։ Կարծես թե դերասանուհի-երգչուհին վերջապես սկսել է սիրել ինքն իրեն, ուստի այժմ ժամանակ առ ժամանակ իր անձնական պրոֆիլում հրապարակում է «բնական» տեսանյութեր և լուսանկարներ։

Օրերս Սելենան հերթական տեսանյութն էր հրապարակել, որում նկարում է իր սեփական բրենդի Rare Beaty կոսմետիկ միջոցներով։ «Պատրաստվիր ինձ հետ… ոչինչ չանել»,- ծաղրել է նա հին թրենդը և ուղարկել երկրպագուներին դիտելու դիմահարդարման ձեռնարկի ամբողջական տեսանյութը YouTube-ի ալիքում:

Տեսահոլովակում Սելենան ներկայացել է բացարձակապես առանց դիմահարդարման, և, նշենք, որ երկրպագուները դիմահարդարվելուց հետո բնականությունն ավելի բարձր են գնահատել, քան արդյունքը։ «Ես երբեք չեմ տեսել այնպիսի մաքուր գեղեցկություն ոչ մի երաժշտի մեջ, ինչպիսին Սելենան ունի», – երկրպագուներից մեկը չի կարողացել զսպել իր զգացմունքները: «Ինձ թվում է, թե տարբերությունը միայն շրթներկի մեջ է։ Ես երկու անգամ դիտեցի տեսահոլովակը և համոզվեցի, որ Սելենան բնությունից գեղեցիկ է»,- նշել է մեկ ուրիշը: «Դու գեղեցիկ ես։ Նույնիսկ եթե հոնքեր չունեք»,- ավելացրել է երրորդը: