Մեգան Մարքլը «հիասթափված» է եղել, որ արքայազն Հարրին քիչ գումար ունի

Թագավորական փորձագետ Թոմ Բոուերը պատմել է, որ Մեգան Մարքլը արքայազն Հարիի հետ հանդիպումից հետո հիասթափվել է, որ վերջինս քիչ գումար ունի։

Ըստ Բաուերի՝ հենց ֆինանսական հարցն է ստիպել Մեգան Մարքլին ուշադրություն դարձնել բրիտանական թագավորական ընտանիքի ներկայացուցչին։ Գրողը հայտարարել է նաև, որ նախկին դերասանուհին տարված է փողով։

«Նա շատ հիասթափվեց՝ իմանալով, որ արքայազն Հարրին շատ քիչ փող ունի: Նա պատկերացնում էր, որ նա ունի հարյուրավոր միլիոններ, եթե ոչ միլիարդներ իր տրամադրության տակ», – գրել է թագավորական փորձագետը իր գրքում:

Մեգան Մարքլը, ասում է Բաուերը, «ցանկանում է վարել երկար Cadillac և թռչել մասնավոր ինքնաթիռներով», և քանի որ նրա ամուսինը չի կարող դա ապահովել, Մարքլը պետք է ուղիներ գտնի դա անելու համար: Գումար աշխատելու ուղիներ են դարձել, օրինակ, զույգի մասին վավերագրական ֆիլմաշարի թողարկումը, ինչպես նաև արքայազն Հարիի սկանդալային հուշերը։

2020 թվականին արքայազն Հարին և Մեգան Մարքլը հրաժարվեցին հանդես գալ որպես թագավորական ընտանիքի անդամներ և դրանով իսկ կորցրին պալատի գանձարանից օգտվելու հնարավորությունը։ 2021 թվականին Forbes-ը Հարրիի և Մեգանի ունեցվածքը գնահատեց 10 միլիոն դոլար, որը ներառում է Հարրիի հանգուցյալ մոր՝ արքայադուստր Դիանայի ժառանգությունը, ինչպես նաև նրանց Մոնտեչիտո առանձնատունը: