Էմիլի Ռատակովսկիին նկատել են նախկին ընկերոջ հետ ժամադրության ժամանակ

Էմիլի Ռատակովսկին ամուսնալուծությունից հետո, ըստ երևույթին, իր հեռախոսի նամակներն է հիշել՝ «Բարև, քնա՞ծ ես»: Մոդելին ավելի ու ավելի հաճախ են տեսնում ժամադրության կամ ընկերական ընթրիքի ժամանակ, իսկ օրերս նա, օրինակ, երեկո է անցկացրել դիջեյ Օրասիո Ռիսպոյի ընկերակցությամբ. նրանց միասին նկատել են Մանհեթենի գինու բարի ելքի մոտ։ Ի դեպ, նա մոդլեի նախկին ընկերն է՝ զույգը կարճ ժամանակով հանդիպել է անցյալ աշնանը։

Հիշեցնենք, որ անցյալ ամառ Էմիլի Ռատակովսկին բաժանվել էր ամուսնուց՝ Սեբաստիան Բիր-ՄաքՔլարդից։ Գրեթե անմիջապես մամուլում լուրեր հայտնվեցին, որ ամուսնալուծության պատճառը պրոդյուսերի անհավատարմությունն է։ Մոդելից մի քանի ամիս պահանջվեց բաժանությունը հաղթահարելու համար, իսկ դրանից հետո Էմիլիի մոտ սկսեց անցողիկ սիրավեպերի շրջանը։ Նրան կասկածում էին Բրեդ Փիթի հետ սիրավեպի մեջ, նա հարաբերությունների մեջ էր նաև Փիթ Դևիդսոնի և կատակերգու Էրիկ Անդրեի հետ։