Մադոննան կիսվել է իր հանգուցյալ եղբոր հետ արխիվային լուսանկարով

Ամերիկացի աշխարհահռչակ երգչուհի Մադոննան մեկնաբանել է հարազատ եղբոր՝ Էնթոնի Չիկկոնեի մահը։

Մասնավորապես, արտիստուհին Instagram-ում սև ու սպիտակ լուսանկար է հրապարակել՝ գրելով, որ եղբայրն իրեն ծանոթացրել է բազմաթիվ հայտնի մարդկանց աշխատանքին ու շատ բան սովորեցրել։

«Շնորհակալ եմ, որ ինձ ապշեցրեցիր, երբ ես երիտասարդ էի և ինձ ծանոթացրիր Չարլի Փարքերի, Մայլս Դևիսի, բուդդիզմի, տաոսիզմի, Չարլզ Բուկովսկու, Ռիչարդ Բրաուտիգանի, Ջեկ Քերուակի հետ: Դու այնքան շատ բան ես ինձ տվել»,- գրել է նա:

Հայտնի է, որ Էնթոնի Սիկոնեն մահացել է փետրվարի 28-ին, 66 տարեկան հասակում։ Նա տառապում էր ալկոհոլիզմով և ապրում էր անօթևան մարդու պես։ 2011 թվականին տված հարցազրույցում աստղի եղբայրն ասել է, որ իր ընտանիքը երես է թեքել իրենից։

Մադոննայի եղբոր մահվան պաշտոնական պատճառը չի հաղորդվում։ Նախօրեին նա հրաժարվել էր այն աջակցությունից, որ իրեն առաջարկել էին վերականգնողական կենտրոնում։