Թրևիս Սքոթին մեղադրել են ակումբում տղամարդուն ծեծելու մեջ

Թրևիս Սքոթը հայտնվել է սկանդալի կենտրոնում. ըստ արևմտյան մամուլի՝ ռեփերը իբր Նյու Յորքի գիշերային ակումբներից մեկում հարձակվել է տղամարդու վրա և 12 հազար դոլարի վնաս պատճառել:

Միջադեպը տեղի է ունեցել անցած երեքշաբթի։ Թրևիսն իր ընկերոջ՝ Դոն Տոլիվերի հետ խնջույքի է գնացել Nebula ակումբում, որը գտնվում է Մանհեթենում։ Ինչ-որ պահի Քայլի Ջենների նախկին սիրելին սկսել է ագրեսիվ բղավել ձայնային ինժեների վրա, ով խլացրել է նրա խոսափողի ձայնը։ Նա բանավոր վիճաբանության մեջ է ընկել. արդյունքում ռեփերը բռունցքով հարվածել է տղամարդու դեմքին ու վնասել բարձրախոսն ու տեսաէկրանը։ Դրանից հետո Թրևիսը տեսանյութը նկարահանող երկրպագուներից մեկից խլել է հեռախոսը և իբր այն շպրտել հատակին։

Երաժշտի փաստաբանն արդեն խոսել է մամուլի հետ. «Սա ակնհայտ թյուրիմացություն է, որը չափազնաց ուռճացվում է։ Մենք ակտիվորեն աշխատում ենք իրավապահ մարմինների և հաստատության անձնակազմի հետ՝ իրավիճակը շտկելու համար։ Վստահ եմ, որ իմ պաշտպանյալը կազատվի բոլոր մեղադրանքներից»։