Լողազգեստով Հեյլի Բիբերի լուսանկարները՝ պապարացիների օբյեկտիվում

Հեյլի Բիբերի կազմվածքին կարող է նախանձել ցանկացած աղջկա։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ ով չի երազում սլացիկ ոտքերի, պիրկ հետույքի և որովայնի մասին։ Սոցցանցերում մոդելը միշտ անթերի տեսք ունի։ Դե, ինչ, հիմս կարելի է վստահ ասել, որ նաև իրական կյանքում։

Ոչ վաղ անցյալում աստղն իր ընկերների հետ հանգստանում էր Մեքսիկայի Կաբո Սան Լուկաս առողջարանային քաղաքում։ Պապարացիները, իհարկե, որոշել են բաց չթողնել հնարավորությունը և հետևել են մոդելին։ Այսպիսով, համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում Հեյլին լողավազանում լողում է վառ կանաչ լողազգեստով, որը բաղկացած է բիկինի տոպից և վարտիքից։

Ի դեպ, վերջերս համացանցում լուրեր են տարածվել, որ Հեյլիի և Սելենա Գոմեսի միջև կրկին վեճ է առաջացել։ Բանն այն է, որ հայտնվել է մի տեսանյութ, որում մոդելը ծաղրում է Թեյլոր Սվիֆթի աշխատանքը։ Սելենա Գոմեսը, ով երկար տարիներ ընկերություն է անում երգչուհու հետ, չի կարողացել շրջանցել դա։