Ոչ թե նորից, այլ կրկին․ Մադոննան սիրավեպ է սկսել 29-ամյա տղայի հետ

Մադոննան այն աստղերից է, ում բացարձակապես չի հետաքրքրում հասարակական կարծիքը։ Եվ դա վերաբերում է ոչ միայն աղաղակող ելույթներին ու սադրիչ հանդերձանքին, այլև անձնական կյանքին։ Մինչ նրա բաժանումը երիտասարդ ընկերոջ հետ քննարկվում էր համացանցում, երգչուհին հասցրել է իրեն նոր սիրեկան գտնել: Իսկ դուք ի՞նչ էիք կարծում։ Այս անգամ ընտրյալը երգչուհուց փոքր է 35 տարով։

Բրիտանական Daily Mail տաբլոիդը պնդում է, որ աստղը սիրավեպ է սկսել 29-ամյա Ջոշ Պոպերի հետ։ Նա աշխատում է որպես բռնցքամարտի մարզիչ Մանհեթենի Bredwinners մարզասրահում և մարզվում է իր որդիներից մեկի հետ։ Ի դեպ, Մադոննան չի պատրաստվում թաքցնել իր նոր հարաբերությունները։ Նրա ընկերը նախօրեին Ինստագրամ սոցիալական ցանցում նկար է տարածել, որում արտիստուհին գրկել է իրեն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադոննան բաժանվել է 23-ամյա Էնդրյու Դարնելից։ Ըստ ինսայդերների՝ զույգը բաժանվել է լավ նոտայի վրա: Ի դեպ, մինչ այդ երգչուհին հարաբերությունների մեջ է եղել 27-ամյա Ահլամալիկ Ուիլյամսի հետ։ Նրանց սիրավեպը տևել է մոտ երեք տարի։