Երկրպագուները ծաղրել են Քենդալ Ջեներին նրա անհեթեթ արտաքին տեսքի համար

27-ամյա մոդելը հետ չի մնում քրոջից՝ Քայլիից և հաճախ է փորձարկումներ անում իր արտաքինի հետ։ Ճիշտ է, միշտ չէ, որ նրա հանդերձանքները դրական արձագանքներ են ստանում։ Թարմ լուսանկարներում, որոնք հրպարակվել են Instagram-ում, Քենդալ Ջենները ներկայացել է ասիմետրիկ կտրվածքով սև բոդիկոն կոմբինեզոնով։ Ի դեպ, նման զգետսի արժեքը հինգ հազար դոլարից ավելի է: Սակայն եկրպագուների արձագանքները ոչ միանշանակ են եղել։

«Հավանաբար ամենազվարճալի զգեստը, որը ես տեսել եմ վերջին ժամանակներում», – նկատել է բաժանորդներից մեկը: «Աղջի՛կ, այս խայտառակությունը քեզ վրա ծիծաղելի տեսք ունի», – ավելացրել է մեկ ուրիշը: Ոմանք կերպարն անվանել են պարզապես ծիծաղելի, իսկ հատկապես պերճախոսներն իրենց սիրելի աստղին համեմատել են ծաղրածուի հետ։