Աստղագուշակ մարտի 3-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր դուք այնքան զբաղված կլինեք ձեր գործերով ու մտքերով, որ դա կարող է վշտացնել շրջապատողներին: Մտերիմները ձեր ուշադրության պակասը կզգան, իսկ ընկերները չեն հասկանա, թե ինչու եք հրաժարվում իրենց հրավերներից: Զրույցի համար ժամանակ գտեք ու աշխատեք ամեն ինչ բացատրել. դա թույլ կտա խուսափել դժգոհություններից ու վիրավորանքներից:

Հավանական են նշանակալի առաջընթաց աշխատանքի ու հաջողություններ ուսման մեջ: Օրը հարմար կլինի տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, ինչպես նաև այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց աջակցությունն ու փորձը կարող են ձեզ օգտակար լինել: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը անսպասելի իրադարձություններ կբերի: Միանգամից պարզ չի լինի, թե ինչպես է պետք դրանց արձագանքել. ամեն ինչից գլուխ հանելու համար ժամանակ է պետք գալու: Ծանոթների խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն, իսկ ահա սեփական ինտուիցիայի հուշումներին արժե վստահել:

Բոլոր կարևոր զրույցները արժե հետաձգել օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածում դուք կկարողանաք լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում հետ դա անել նախկինում չէր ստացվում: Այս շրջանը նաև բարենպաստ կլինի հին կապերը վերականգնելու համար: Որոշ Ցուլեր կհաշտվեն այն մարդկանց հետ, որոնց հետ վիճելու համար զղջում էին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբն առանց ապրումների ու փոքրիկ տհաճությունների չի անցնի: Բայց դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, դրական փոփոխություններն էլ չեն ուշանա: Հնարավոր են աշխատանքի հետ կապված լավ նորություններ: Կարիերայի աճի համար հնարավորություններ կբացվեն. աշխատեք ձեզ լավագույն կողմերով դրսևորել:

Երեկոն բարենպաստ կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար. դուք իրար կես խոսքից կհասկանաք: Իսկ ահա նոր ծանոթների հետ արժե զգոն լինել: Նրանք այնքան անվնաս չեն լինի, որքան այսօր կթվան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կենտրոնացեք աշխատանքի և այլ օգտակար գործերի վրա. դրանք այսօր ձեզ մոտ շատ լավ կստացվեն: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնց նախկինում ոչ ոք ուշադրություն չի դարձրել ու կփորձեք օգտվել դրանցից: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն կոմերցիոն գործունեությամբ զբաղվող Խեցգետինների հանդեպ, որոնք նոր գործընկերներ են փնտրում:

Օրը բարենպաստ կլինի նաև ուսման համար: Նոր ինֆորմացիան դուք առանց դժվարության կմտապահեք, բարդ առաջադրանքները լուծելիս խնդիրներ չեն առաջանա: Ձեր գիտելիքները պետք կգան շրջապատողներին: Այսօր ձեզ օգնության կամ խորհրդի հարցով դիմած մարդկանց հետ շուտով կընկերանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վճռական գործեք ու ժամանակը դատարկ բաների վրա մի վատնեք: Օրը հարմար կլինի կարևոր հարցերը լուծելու, լուրջ զրույցների և այն գործերի համար, որոնց բարեհաջող ելքին շատերն են սպասում: Դուք հաջողության կհասնեք նրանում, ինչն առաջ չափազանց բարդ է թվացել: Դա տպավորություն կթողնի շրջապատողների վրա, շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել:

Շատ Առյուծների համար այսօր բարդ է լինելու գործնական և անձնական հարաբերությունները զատելը: Բայց դա խնդիր չի դառնա: Ձեր համակրանքն ու հակակրանքը չեն խանգարի կատարել աշխատանքը, իսկ մտերիմների աջակցությունը կօգնի ավելի արագ լուծել մասնագիտական առաջադրանքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աշխատեք հանգստություն պահպանել: Այսօր դա սովորականից բարդ է լինելու: Օրը ապրումներ կբերի, դուք հուզականորեն կարձագանքեք նրան, ինչը մեկ ուրիշ ժամանակ սրտին մոտ չէիք ընդունի: Կարող են վշտացնել մտերիմների արարքներն ու խոսքերը:

Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կուժեղանա: Երեկոն ձեզ կուրախացնի: Այն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության և մի մարդու հետ շփվելու համար, որին կուզենայիք դուր գալ: Շատ Կույսեր կուզենան փոխել միջավայրը, և նման հնարավորություն նրանք կունենան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատեք խուսափել ավելորդ շտապողականությունից, չմտածված արարքներ մի գործեք ու անկախ ամեն ինչից հանգստություն պահպանեք: Այսօր շատերը կարող են տրվել հույզերին, իսկ դուք կղեկավարվեք առողջ բանականությամբ և հենց դրա շնորհիվ էլ հաջողության կհասնեք: Գործերին ձեր լուրջ մոտեցումը շատերին դուր կգա: Նախկինում ձեզ վրա կասկածող մարդիկ կհասկանան, որ սխալ են եղել:

Մի շտապեք ծախսել գումարը: Գործարքներ կնքելուց կամ ոչ այնքան անհրաժեշտ իրեր գնելուց առաջ երկար մտածեք: Այսօր դուք վատնող կլինեք, զուր ծախսեր կանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ժամանակը զուր ծախսել չեք ուզենա, արագ ու վճռական կգործեք: Կհաջողվի ավարտել այն, ինչի վրա երկար աշխատել եք, և ստացված արդյունքը չի հիասթափեցնի: Արժե նախաձեռնող լինել մասնագիտական ոլորտում: Շրջապատողները կգնահատեն ձեր գաղափարները, կուզենան մասնակցել դրանց իրագործմանը: Որոշ Կարիճներ շատ ազդեցիկ համախոհներ կգտնեն:

Ձեր խոսքերն ու արարքներն այսօր շատերի վրա անջնջելի տպավորություն կթողնեն: Հնարավոր է ձեզ հետ ուզենան մոտիկից ծանոթանալ մարդիկ, որոնք նախկինում բարյացակամորեն տրամադրված չէին: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե նրանց ընդառաջ գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հարմար օր է կարևոր բանակցությունների, հասարակական ելույթների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա պետք է լավ տպավորություն թողնել: Առաջատարի ձեր հատկանիշները վառ կարտահայտվեն: Եթե պետք լինի համախոհների թիմ հավաքել ու գլխավորել՝ ինչ-որ բարդ առաջադրանք լուծելու համար, դուք դա կանեք:

Լավ կանցնեն ուղևորությունները: Դրանք էլ ավելի հաճելի կլինեն, եթե ձեզ միանա սիրելին: Բայց մենակ ճամփա գնացող Աղեղնավորներն էլ բողոքելու բան չեն ունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը շատ բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այն հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու, ընտանեկան միջոցառման, ռոմանտիկ ժամադրության համար: Նույնիսկ նախկինում տարաձայնությունների առիթ դարձած բարդ հարցերը կհաջողվի հանգիստ ու կառուցողական քննարկել: Դուք կհասկանաք, թե ինչպես կարող եք լուծել նախկինում բոլորին վշտացնող խնդիրները:

Աշխատանքի և այլ օգտակար զբաղմունքների համար էլ օրը հարմար կլինի: Սակայն հաջողության արագ ու առանց դժվարության հասնել չի ստացվի: Բայց դժվարությունները ձեզ չեն վախեցնի ու չեն ստիպի նահանջել: Ամեն ինչ կստացվի, նույնիսկ մի կասկածեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Եթե ինչ-որ կարևոր բան եք մտածել, ժամանակը զուր մի վատնեք: Ցանկացած լուրջ գործ լավ է ստանձնեք օրվա առաջին կեսին, նույնը վերաբերում է նաև լուրջ հարցերի քննարկմանը: Ձեզ ուշադիր կլսեն նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում միայն սեփական կարծիքով էին հետաքրքրվում: Որոշ Ջրհոսներ կկարողանան տարահամոզել հին ընդդիմախոսներին, իրենց կողմը գրավել ոչ վաղ անցյալի մրցակիցներին:

Օրվա երկրորդ կեսի համար լավ է ոչ մի յուրահատուկ բան չծրագրեք: Այդ հատվածը հարմար կլինի հանգստանալու և ուժերը վերականգնելու, ոչ բարդ, բայց ուշադրություն պահանջող գործերով զբաղվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հանգստություն պահպանելը հեշտ չի լինելու: Անսպասելի շատ գործեր կունենաք, նոր առաջադրանքներ կլինեն, բացի այդ, ձեր օգնության կարիքը կունենան շրջապատողները: Միանգամից պարզ չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք ամեն ինչ մտածելու և առաջնահերթությունները դնելու համար:

Օրը բարենպաստ կլինի ձեզ լավ հասկացող ու աջակցող մարդկանց հետ շփվելու համար: Իսկ ահա նրանցից, ովքեր նախընտրում են քննադատել ձեր գործողություններն ու ամեն առիթով սուր նկատողություններ անել, այսօր լավ է հնարավորինս հեռու մնաք: Նման մարդիկ կարող են երկար ժամանակով հանել ձեզ հավասարակշռությունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: