Vogue-ը հրապարակել է Ռիհաննայի ընտանեկան ֆոտոշարքի կուլիսային կադրերը

Բրիտանական Vogue-ի գլխավոր խմբագիր Էդվարդ Էնիֆուլը հանրությանը ցուցադրել է Ռիհաննայի, ASAP Ռոքիի և նրանց որդու աղմկահարույց նկարահանումների կուլիսային կադրերը: Տեսանյութը հրապարակվել է Instagram-ում։

Նախ՝ նշենք, որ տղայի անունը դեռ գաղտնի է պահվում, սակայն ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել, որ նրա անունը Նոյ է։

Կադրերում երևում է, որ նկարահանման բոլոր հերոսները հիանալի տրամադրություն ունեն, այդ թվում՝ փոքրիկը։

Հայտնին քնքշորեն համբուրում և գրկում է երեխային։ Հետո նա քնում է սպիտակ ատլասով զարդարված օրորոցում։

Բացի այդ, տեսահոլովակում ընդգրկված է նաև երգչուհու մայրը՝ Մոնիկա Բրեյթվեյթը։ Նա հայտնվել է կապույտ սպորտային կոստյումով՝ կերակրելով թոռանը։

«Նկարահանման հրապարակում լինելը միշտ էլ հուզիչ է, բայց ես երբեք չեմ մոռանա @BadGalRiri-ի, @ASAPRocky-ի և նրանց որդու հետ անցկացրած մի օրը: Դիտեք @BritishVogue-ը, որը ցույց է տալիս Ռիհաննայի 2023 թվականի մարտի շապիկի կուլիսային կադրերը»,- ասել է Էննիֆուլը: