Քլոե Քարդաշյանը դեմքի ուռուցք է հեռացրել

38-ամյա ամերիկյան ռեալիթի աստղ Քլոե Քարդաշյանը պատմել է, որ մի քանի ամիս առաջ դեմքի ուռուցք է հեռացրել։ Սոցցանցերում այս մասին խոստովանած Քիմ Քարդաշյանի կրտես քրոջ խոսքերը մեջբերում է People-ը:

Քարդաշյանի հետևորդներից մեկը նրան հարցրել է այտի կարի մասին, որը երևում էր նրա նոր լուսանկարներից մեկում։ Ի պատասխան՝ նա խոստովանել է, որ վիրահատությունից հետո սպի է եղել։

«Դեմքիս վրայից ուռուցք հեռացրին, բայց լավ եմ։ Ես կարել եմ՝ բուժելու և սպիի վատթարացումը կանխելու համար»,- ասել է նա:

Քարդաշյանը հավելել է, որ վիրահատությունից հետո ապաքինումը լավ է ընթանում։

Kardashian Keeping Up աստղն առաջին անգամ խոսել է ուռուցքի մասին 2022 թվականի հոկտեմբերին։ Նրա խոսքով՝ սկզբում նորագոյացությունը համարել է բշտիկ,  բայց երբ այն չի անցել անգամ յոթ ամիս անց, որոշել է բիոպսիա անել։