Ժերար Պիկեի ընտանիքը ցանկանում է, որ Շակիրան և երեխաները, որքան հնարավոր է շուտ, տեղափոխվեն Ամերիկա. «Իրավիճակն անելանելի է»

Շակիրայի և Ժերար Պիկեի միջև պատերազմը շարունակվում է. կոլումբիացի երգչուհին շարունակում է վրեժխնդիր լինել ֆուտբոլիստից՝ իրեն ուսանողուհու հետ դավաճանելու համար։ Ամեն ինչ լավ կլիներ, բայց միայն թե աստղի գործողություններն ազդում են ոչ միայն մարզիկի, այլև նրա հարազատների վրա։ Լրագրող Սանդրա Ալադրոյի խոսքով՝ Պիկեի ընտանիքը երազում է, որ Շակիրան, որքան հնարավոր է շուտ, հեռանա Իսպանիայից (իսկ նա պատրաստվում էր տեղափոխվել ամռանը)։

«Ժերարն ու իր ընտանիքը պատրաստ են գալ Մայամի՝ երեխաներին այցելելու: Այժմ նրանց և Շակիրայի միջև մեծ լարվածություն կա։ Նրանք կարծում են, որ ինչքան շուտ տեղափոխվի, այնքան լավ կլինի բոլորի համար… Հիմա տղաները շատ վատ վիճակում են։ Այո, Պիկեն կկարոտի Միլանին ու Սաշային, բայց նա հասկանում է, որ իրավիճակն անհույս է։ Սա բոլորը գիտեն»,- ասել է լրագրողը El programa de Ana Rosa-ի եթերում:

Հիշեցնենք, որ անցյալ ամառ աստղերը բաժանվեցին 12 տարվա հարաբերություններից հետո։ Ասում են՝ բաժանման նախաձեռնողը երգչուհին է դարձել։ Շակիրան լքել է ֆուտբոլիստին նրա բազմաթիվ դավաճանությունների պատճառով։