Բրյուս Ուիլիսի կինը դիմել է դերասանին հետապնդող լուսանկարիչներին

Փետրվարի կեսերին հայտնի դարձավ, որ Բրյուս Ուիլիսի մոտ հազվագյուտ քրոնիկ նյարդաբանական հիվանդություն է ախտորոշվել։ Դերասանի կինը պատմել է, որ նա տառապում է ճակատային ժամանակավոր դեմենսիայով։ Կնոջ խոսքով՝ ամուսնու վիճակն աստիճանաբար վատանում է, արդյունավետ բուժում չկա։ Չնայած այս հանգամանքներին՝ պապարացիները շարունակում են հետապնդել աստղին։

Բրյուսի ընտանիքը դժգոհ է լուսանկարիչների այս պահվածքից։ Նախօրեին դերասանի կինը տեսաուղերձ էր ձայնագրել, որում խնդրում է հանգիստ թողնել ամուսնուն։ «Եթե դուք մարդ եք, ով հոգ է տանում թուլամտությամբ տառապող մեկի մասին, ապա գիտեք, թե որքան դժվար և սթրեսային է մարդուն աշխարհ դուրս բերելը և նրան ապահով ճանապարհ հասցնելը, նույնիսկ միայն մի բաժակ սուրճ խմելու համար», – նշել է Էմմա Հեմինգը:

«Սա կոչ է լուսանկարիչներին և տեսանկարահանողներին, ովքեր փորձում են ստանալ իմ ամուսնու բացառիկ նկարները: Գիտեմ, որ դա ձեր գործն է, բայց հեռավորություն պահպանեք: Խնդրում եմ, մի բղավեք կողակցիս վրա, մի հարցրեք, թե ինչպես է նա, մի սուլեք: Նրան անձնական տարածք է պետք։ Թող մեր ընտանիքը և մյուս օրերին նրան ուղեկցողները հանգիստ տանեն նրան Ա կետից Բ կետ»,- ավարտել է կինը։