Շերը հետաքրքիր փաստ է պատմել երիտասարդ ընկերոջ մասին

Անցյալ աշնանը համացանցում սկսեցին խոսել, որ Շերը նոր սիրավեպ ունի։ Երգչուհուն մեկ անգամ չէ, որ տեսել են երիտասարդ ռեփեր Ալեքսանդր Էդվարդսի ընկերակցությամբ։ Աստղը երկար ժամանակ չի լռել ու ինքն է հաստատել այդ լուրերը։ Այժմ սիրահարները հաճախ են միասին ներկայանում հանրությանը։ Սակայն երեկ երեկոյան Շերը միայնակ է հայտնվել Քերոլ Բերնեթի ծննդյան 90-ամյակի երեկույթին։

Իհարկե, լրագրողներն անմիջապես սկսել են հարցեր տալ։ Իսկ երգչուհին բացատրել է, որ Ալեքսանդրը ստիպված է եղել բաց թողնել աստղային իրադարձությունը, քանի որ խոստացել է որդուն ժամանակ անցկացնել իր հետ։ «Իմ զույգը խնամում է իր որդուն»,- ասել է երգչուհին։

2019 թվականին Ալեքսանդրը որդի է ունեցել Էմբեր Ռոուզից։ Զույգը բաժանվել է 2021 թվականին այն բանից հետո, երբ նա հայտնել է իր դավաճանությունների մասին։ Նշենք, որ նախկին սիրահարները պահպանում են ընկերական հարաբերություններ։