Քայլի Ջենները մեկամյա որդու հետ նմանատիպ կերպարներ են փորձել

Քայլի Ջենները երկու երեխաների երջանիկ մայր է։ Աղջիկը նախկին սիրեցյալի՝ Թրևիս Սքոթի հետ մեծացնում է 5-ամյա դստերը՝ Սթորմիին և մեկ տարեկան որդուն՝ Էյրին։ Աստղը շատ ժամանակ է անցկացնում իր ժառանգների հետ և ուրախ է համատեղ լուսանկարներով կիսվել։

Այսպես, օրինակ, Քայլիnն նախօրեին Snapchat-ում տեղադրել է փոքրիկ որդու հետ գեղեցիկ տեսանյութ: Տեսանյութում նա գրկում է որդուն և համբուրում նրա այտը։ Ի դեպ, կարելի է տեսնել, որ աղջիկն ու նրա երեխան ներկայացել են նմանատիպ կերպարներով։ Աստղային մայրիկը կեցվածք է ընդունել սև գլխարկով և բեժ գույնի բաճկոնով, իսկ տղան՝ կրեմագույն բաճկոնով։

Քայլի Ջենները հազվադեպ է խոսում լրագրողների հետ, սակայն վերջերս բացառություն էր արել։ Աստղը հարցազրույց է տվել իտալական Vanity Fair-ին, որում խոսել է հետծննդյան դեպրեսիայի, մայրության և երեխաների դաստիարակության սկզբունքների մասին։

Նշենք, որ 2019 թվականին Քայլին և Թրևիս Սքոթը դուստր են ունեցել, որին անվանակոչել են Սթորմի։ Իսկ 2022 թվականին ծնվել է նրանց որդին։ Տղային անվանել են Էյր։