Տիմատիի սիրելին կիսամերկ է նկարահանվել

Վալենտինա Իվանովան սոցիալական ցանցերի ակտիվ օգտատեր է: Աղջիկը իր անձնական բլոգում հաճախ է շփվում երկրպագուների հետ և կիսվում իր լուսանկարներով։ Նախօրեին մոդելը նոր ֆոտոշարքի է մասնակցել ու մի քանի կադր հրապարակել կուլիսներից։

Տիմատիի սիրելին թոփլես է ներկայացել լուսանկարչի առաջ։ Աղջիկը կեցվածք է ընդունել սև լայն տաբատով։ Վալենտինան վստահ նայել է տեսախցիկին ու ձեռքերով ծածկել կուրծքը։ Համոզված ենք, որ լուսանկարները տպավորիչ են ստացվել: Հուսով ենք՝ մոդելը ցույց կտա ֆոտոշարքի արդյունքը։

Վալենտինայի և Տիմատիի հարաբերությունների մասին լուրերը սկսեցին շրջանառվել անցյալ ձմռանը։ Իսկ 2022 թվականի ապրիլին երաժիշտն առաջին անգամ հանրությանը ներկայացավ իր ընկերուհու հետ։ Սիրահարները ներկայացել են Ֆիլիպ Կիրկորովի տարեդարձին նվիրված համերգին։ Այժմ աստղերը չեն թաքցնում սիրավեպը և երբեմն կիսվում են համատեղ լուսանկարներով։ Այս ձմռանը զույգը մեկնել էր հանգստի։