Ռայան Ռեյնոլդսը բացահայտել է իր և Բլեյք Լայվլիի չորրորդ երեխայի սեռը

Ռայան Ռեյնոլդսը և Բլեյք Լայվլին հավատարիմ են այն սկզբունքին, որ անձնականը պետք է անձնական մնա: Փետրվարին զույգը չորրորդ անգամ ծնող դարձավ։ Այս մասին հայտնել է ինսայդերը, իսկ մի քանի ժամ անց դերասանուհին Ինստագրամ սոցցանցում հրապարակել է նկար, որում հայտնվել է արդեն առանց կլորացած փորի։ Երկրպագուները վաղուց էին գուշակում՝ զույգը աղջիկ է ունեցել, թե տղա: Եվ այսպես, օրերս արտիստը գաղտնազերծել է երեխայի սեռը։

Just For Laughs London միջոցառման ժամանակ Ռայանը պատահաբար ասել է, որ ինքն ու Բլեյքը աղջիկ երեխա են ունեցել: «Մենք իրականում մեր դստերը կոչել ենք Cocaine Bear: Անունն ընտրել ենք մինչ ֆիլմի թողարկումը, ուստի այժմ դատական ​​գործընթացների մեջ ենք»,- կատակել է դերասանը:

Հիշեցնենք, որ Բլեյքն ու Ռայանը հանդիպել են դեռ 2010 թվականին «Green Lantern» ֆիլմի նկարահանման հրապարակում, սակայն սկսել են հանդիպել միայն մեկ տարի անց։ 2012 թվականին սիրահարները գաղտնի հարսանիք են անցկացրել (ընդամենը 11 ամիս սիրավեպից հետո)։ Եվ հիմա նրանք մեծացնում են երեք դուստրերի՝ Ջեյմսին (նա ծնվել է 2014 թվականին), Ինեսին (2016 թվականին) և Բեթիին (2019):