Դերասան Հենրի Քավիլը 1 միլիոն դոլար է նվիրաբերել Թուրքիայում երկրաշարժներից տուժածներին

Դերասան Հենրի Քավիլը 1 միլիոն դոլար է նվիրաբերել Թուրքիայում երկրաշարժներից տուժածներին. այս մասին հայտնում է Turkey Posts English-ը։

Արվեստագետը կազմակերպել է նաև սննդամթերքի և կենդանիների կերի առաքումը տուժած հատվածներ։ Նշվում է նաև, որ Քավիլը Թուրքիայում գտնվելու ընթացքում իրեն համեստ է պահել։

Փետրվարի 6-ին 7,7 մագնիտուդ հզորությամբ երկու ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել Քահրամանմարաշի Պազարջիկ շրջանում, իսկ Էլբիստանի շրջանում տեղի է ունեցել 7,6 մագնիտուդ հզորության երկրաշարժ, ինչի հետևանքով երկրում զոհվել է ավելի քան 46 000 մարդ: