Օսկարակիր ռեժիսորն Իլոն Մասկի մասին ֆիլմ կնկարահանի

Ռեժիսոր Ալեքս Գիբնին վավերագրական ֆիլմ կնկարահանի, որը «մանրամասն և առանց ավելորդ գովերգանքի» կանդրադառնա Tesla-ի, SpaceX-ի և Twitter-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի անձին և գործունեությանը, գրում է Deadline-ը:

«Ես որոշ ժամանակ աշխատել եմ այս նախագծի վրա։ Ես այնքան հուզված եմ», – խոստովանել է Գիբնին:

Գիբնին արժանացել է «Օսկար» մրցանակի՝ «Տաքսի դեպի մութ կողմ» ֆիլմի համար, որը պատմում է խոշտանգումների վերաբերյալ ԱՄՆ քաղաքականության մասին: Նա նաև նկարահանել է այնպիսի նախագծեր, ինչպիսիք են «Սթիվ Ջոբս. մարդը մեքենայի մեջ», «Քաղաքացի X»-ը Միխայիլ Խոդորկովսկու մասին (Ռուսաստանի Դաշնությունում ճանաչված օտարերկրյա գործակալ) և «Զրո օրեր»-ը՝ լրտեսության և հաքերների մասին։