Ջորջ Քլունին կարող է հայտնվել Բեթմենի դերում սպասվող «The Flash» ֆիլմում

The Weekly Planet փոդքասթի հաղորդավարները հայտնել են, որ դերասան Ջորջ Քլունին կարող է նկարահանվել սուպերհերոսների մասին «Ֆլեշ» («The Flash») ֆիլմում:

Հաղորդավարներից մեկն ասել է, որ ենթադրաբար Քլունին նախագծում կհայտնվի Բեթմենի դերում։

Ավելի վաղ հրապարակվել է «Ֆլեշ»-ի առաջին թրեյլերը, որում Էզրա Միլլերը վերադարձել է Բարրի Ալենի (Ֆլեշի), իսկ Մայքլ Քիթոնն ու Բեն Աֆլեքը՝ Բեթմենի դերերին: Թրեյլերում ցուցադրվում են նաև կադրեր 2013 թվականին նկարահանված «Պողպատե մարդը» ֆիլմից, որում Հենրի Քավիլը մարմնավորում է Սուպերմենին:

Համաձայն «Ֆլեշ» ֆիլմի սյուժեի, գլխավոր հերոսը մտադիր է օգտագործել իր ուժերը՝ ժամանակացույցը փոխելու և տարիներ առաջ սպանված մորը փրկելու համար։ Ժամանակացույցի փոփոխությունը փոխում է ամեն ինչ դեպի վատը: