Աստղագուշակ մարտի 8-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր դուք սովորականից հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու: Ձեզ հետաքրքրությամբ կհետևեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում ընդհանրապես ոչ մեկին չէին նկատում: Հավանական են անսովոր առաջարկներ: Չարժե հրաժարվել, եթե ձեզ անսովոր միջոցառումների հրավիրեն. դուք լավ ժամանակ կանցկացնեք:

Հնարավոր են դրամական մուտքեր, հավանական են հաջող գնումներ: Հնարավորություն կունենաք իրեր գնել, որոնք պետք կգան և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերում դուք որոշումներ ընդունել չեք շտապի, ուստի սխալներ էլ չեք անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից հեշտ է լինելու, շատերը ձեզ կես խոսքից կհասկանան: Եթե որոշեք նոր բան ստանձնել, ապա անպայման օգնականներ կգտնեք: Կարող եք ընտանեկան տոն կազմակերպել, հյուրեր կանչել. բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն:

Աշխատեք չծանրաբեռնվել. հանգիստն այսօր սովորականից ավելի կարևոր է լինելու: Օրվա երկրորդ կեսի համար լավ է ոչ մի հոգնեցնող գործ չծրագրեք: Այս հատվածը հարմար չի լինի նաև հեռու ուղևորությունների համար: Իսկ ահա ոչ մեծ զբոսանքի շնորհիվ դուք ձեզ ավելի լավ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լավ է երկար ժամանակով չհետաձգեք լուրջ գործերը, կարևոր հանդիպումներն ու ուղևորությունները: Օրվա առաջին կեսը դրանց համար բարենպաստ կլինի, իսկ երկրորդին չեն բացառվում դժվարություններն ու ձգձգումները: Շատ Երկվորյակների պետք կգա նոր ծանոթների հետ արագ ընդհանուր լեզու գտնելու, լավ տպավորություն թողնելու ունակությունը: Չի բացառվում նոր ընկերներ գտնեք:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Խոսքը աննշան գումարի մասին է լինելու, բայց այն այսօր շատ տեղին կլինի, թույլ կտա չծրագրված գնումներ անել, մտերիմներին էլ ուրախացնել հաճելի անակնկալներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը կարող է բավական հոգնեցնող թվալ, բայց դուք այն շատ արդյունավետ կանցկացնեք: Կհաջողվի վերադառնալ այն հարցերին, որոնք վաղուց էին չլուծված մնացել, ավարտել ավելի վաղ սկսածը: Հեշտությամբ նոր համախոհներ կգտնեք: Դուք արագ կհասկանաք, թե ինչով կարող եք նրանց հետաքրքրել: Որոշ Խեցգետիններ կընկերանան նրանց հետ, ում հետ առաջ մրցակցում էին:

Օրվա հուզական դաշտը բարենպաստ կլինի: Նույնիսկ եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, դուք չեք վշտանա, այլ կպահպանեք լավատեսությունն ու հաջողության հանդեպ վստահությունը: Եվ ամեն ինչ կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը չարժե սկսել կարևոր որոշումներից: Օրվա սկզբին դժվար է լինելու կենտրոնանալն ու իրավիճակը ճիշտ գնահատելը, ուստի սխալների հավանականությունն էլ մեծ կլինի: Մի շտապեք կապվել լուրջ պարտավորություններով, խոստումներ մի տվեք, եթե թեկուզ մի փոքր կասկածում եք, որ կարողանալու եք դրանք կատարել:

Օրվա երկրորդ կեսն առաջինից հաջող կանցնի: Այն հարմար կլինի և՛ նոր գործերի, և՛ հներն ավարտելու, և՛ այն մարդկանց օգնելու համար, որոնց ճակատագրի համար անհանգստանում էիք: Կարող եք ուղևորությունների մեկնել, որոնք և՛ հաջող, և՛ հաճելի կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ցանկացած փոքրիկ պատահար այսօր չափազանց կարևոր կթվա, և դուք կսկսեք ամեն դատարկ բանից անհանգստանալ: Սակայն աջակցելու պատրաստ մարդիկ ձեր կողքին կլինեն, ձեր դժվարությունների հետ մենակ չեք մնա:

Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը առաջինից հաճելի կանցնի, ուրախության ավելի շատ առիթներ կնվիրի: Այն հարմար կլինի մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների, ընկերների հետ հանդիպելու համար: Հավանական են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից, հաջող գնումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Գործերն անելու համար շատ ժամանակ պետք չի գալու: Դուք հին խնդիրները լուծելու ինքնատիպ ու շատ արդյունավետ եղանակ կգտնեք, իսկ նորերին պարզապես թույլ չեք տա հայտնվել: Օրը բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու և այն ծրագրերը քննարկելու համար, որոնք միասին պիտի իրագործեք: Վեճերի առիթներ չեն ստեղծվի:

Հավանական են հաճելի ծանոթություններ: Դուք լավ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ում սովորաբար ոչ ոք դուր չի գալիս: Որոշ Կշեռքներ առաջարկներ կստանան, որոնց առանց երկար մտածելու համաձայնությամբ կպատասխանեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրն սկսեք ամենակարևոր ու բարդ գործերից: Դուք դրանք մենակ անելու կարիք չեք ունենա. կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության հարցով: Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները, և դուք դրա համար շատ ուրախ կլինեք: Բաց մի թողեք այն հարաբերությունները վերականգնելու հնարավորությունը, որոնց ավարտի համար զղջում էիք:

Օրը հարմար կլինի ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու, ինչպես նաև պաշտոնական փաստաթղթեր կազմելու համար: Բացի այդ, շատ օգտակար կլինի մասնագիտական ծրագրեր կազմելը: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնց մասին նախկինում չեք էլ մտածել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Եթե ծրագրել եք օրը կարևոր գործերին նվիրել, հույս մի ունեցեք, որ դրանք արագ եք անելու: Նույնիսկ առօրյա առաջադրանքները լուծելու համար սովորականից շատ ժամանակ է պետք գալու: Իսկ եթե ինչ-որ նոր բան ստանձնեք, պատրաստ եղեք թյուրիմացությունների և անհաջող զուգադիպությունների, որոնք էլ ձգձգումների կբերեն:

Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, արագ կընկերանաք: Մտերիմների հետ անցկացրած ժամանակը շատ հաճելի կլինի: Տրամադրությունն էլ կլավանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի շտապեք կարևոր որոշումներ ընդունել. ցավոք, դուք կարող եք սխալվել: Ինչ-որ բան նախաձեռնելուց առաջ խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց գիտելիքներին ու փորձին վստահում եք: Հեշտությամբ գլուխ կհանեք առօրյա առաջադրանքներից, կհաջողվի ավարտել ավելի վաղ սկսած գործերը: Օրվա երկրորդ կեսին հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր:

Օրը հարմար կլինի հանգստի համար. հոգսերից շեղվելը, պայմանները փոխելը շատ օգտակար կլինի: Ընկերները կուրախանան ձեզ հետ հանդիպելու համար, ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: Հաճելի անակնկալներ են սպասվում սիրահարված Այծեղջյուրներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը մի սկսեք բարդ առաջադրանքները լուծելուց. դրանց համար հարմար ժամանակը հետո է գալու: Առավոտը հարմար կլինի մտերիմների հետ շփվելու, զբոսանքների և հաճելի զբաղմունքների համար: Շատ Ջրհոսների հաճելի անակնկալներ են սպասվելու: Հավանական են ձեզ համար կարևոր գործի հետ կապված լավ նորություններ: Նախկինում ձեզ անհանգստացնող խնդիրներն անցյալում կմնան:

Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցնի: Հույս դրեք ինտուիցիայի վրա, որը կհուշի՝ ինչի վրա կենտրոնանալ և ինչպես հաջողության հասնել: Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնց հետ ժամանակին ընկերություն եք արել: Եթե ուզենաք վերականգնել հարաբերությունները, դա անելը դժվար չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը վատը չի լինի կարևոր հարցերը քննարկելու և այն գործերի մասին զրուցելու համար, որոնց վաղուց էր պետք ուշադրություն դարձնել: Պարզ կդառնա՝ ինչպես լուծել նախկինում ձեզ ու ձեր մտերիմներին վշտացնող խնդիրները: Հեշտությամբ կտրվի ուսումը: Դուք արագ կմտապահեք ամենը, ինչ պետք է, գլուխ կհանեք նրանից, ինչը բարդ է թվացել:

Մտերիմների հետ վեճերի առիթներ չեն լինի, հակառակը՝ դուք հեշտությամբ կպայմանավորվեք նրանց հետ ընդհանուր ծրագրերի մասին ու պարզապես միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք: Հաջող կանցնեն ուղևորությունները, և կարևոր չէ՝ դրանք նախապես ծրագրված էին, թե վերջին պահին եք որոշում ընդունել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: