Twitter-ի աշխատակիցը պատմել է, որ Մասկի թիկնապահները նրան ուղեկցում են անգամ զուգարան գնալիս

Միլիարդատեր Իլոն Մասկին Twitter ընկերության շտաբ-բնակարանում սովորաբար ամենուր, նույնիսկ զուգարան գնալիս, հետևում է երկու թիկնապահ: Նման բացահատում է արել Twitter-ի ինժեներներից մեկը:

Աշխատակիցը ներկայացել է միայն Սեմ անունով և BBC News-ին ասել է. «Ուր էլ որ նա գրասենյակում գնա, նույնիսկ զուգարան, կա առնվազն երկու թիկնապահ՝ շատ հաղթանդամ, բարձրահասակ, հոլիվուդյան ֆիլմերի պես»։

Սեմի կարծիքով՝ թիկնապահների մշտական ներկայությունը հուշում է, որ Մասկը չի վստահում Սան Ֆրանցիսկոյում Twitter-ի գլխավոր շտաբ-բնակարանի իր անձնակազմին: