Այս տղամարդը եղել է Լագերֆելդի կյանքի միակ սերը

Կարլ Լագերֆելդը, թերևս, ամենահայտնի և ճանաչված մոդելավորողն է, ում հաջողվեց սեփական կերպարը դարձնել խորհրդանիշ, և ում հայացքները նորաձևության աշխարհում ամենաորոշիչն էին։

Նա հայտնի է որպես գերմանացի մոդելավորող, դերասան և լուսանկարիչ, ֆրանսիական հանրահայտ «Շանել» նորաձևության տան, ինչպես նաև իտալական «Ֆենդի» և սեփական ապրանքանիշի գլխավոր դիզայներ և գեղարվեստական տնօրեն։
Դիզայները չէր թաքցնում իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումները։
Նրա կյանքի միակ և վերջին սերը իր լավագույն ընկերն էր՝ Ժակ դե Բաշերը։ Բաշերի հետ Կարլը ծանոթացել է դեռ երիտասարդության տարիներին, նրանք միասին աշխատել են 20 տարի։ Լագերֆելդը հարցազրույցներում բազմաթիվ անգամներ նշել է, որ իր և Բաշերի միջև եղել է բացառապես պլատոնական սեր և ոչ մի այլ բան։

Զույգի հարաբերությունները փչացան, երբ Բաշերը լքեց Լագերֆելդին՝ սկսելով համագործակցել Իվ Սեն Լորենի հետ։ Կարլն ու Ժակը երկար տարիներ չէին շփվում միմյանց հետ։
Միայն այն բանից հետո, երբ Կարլն իմացավ, որ Բաշերը ՄԻԱՎ-ի վարակակիր է, նա վերականգնեց նախկին սիրո հետ հարաբերությունները։ Լագերֆելդը Բաշերի հետ էր անգամ նրա վերջին րոպեներին։ Սիրելիի մահից հետո աշխարհահռչակ դիզայները խոստովանեց․
«Սերը դա մի քանի վայրկյան տևողությամբ զգացում է, որը դու ամրագրում ես մտքում ու քեզ հետ պահում քո ողջ կյանքի ընթացքում»։

Հետագայում շշուկներ էին պտտվում, որ դիզայները սիրավեպ ունի իր մոդելներից հմայիչ ու երիտասարդ Բատիստ Ջիաբիկոնիի հետ, սակայն Լագերֆելդը ժխտում էր դա՝ հավատացնելով, որ Բատիստն իրեն որդու պես է։