Համբույրներ և գրկախառնություն. Դուա Լիպային լուսանկարել են ֆրանսիացի ռեժիսորի հետ Փարիզում

Կարծես Դուա Լիպայի սիրտն այժմ պատկանում է ֆրանսիացի ռեժիսոր Ռոմեն Գավրասին։ Սկզբում զույգին մի քանի անգամ նկատել են միասին, իսկ վերջերս համացանցում հայտնվել են կադրեր, որոնցում սիրահարները համբուրվում են Փարիզում (իդեալական վայր սիրավեպի համար):

Նկարներն անորակ էին, իսկ աստղերի դեմքերը չէին երևում։ Սակայն երևում է, որ լուսանկարներում պատկերված աղջիկը նույն հանդերձանքով է եղել, ինչ Դուա Լիպան՝ Saint Laurent-ի ցուցադրությանը, որն, ի դեպ, նույնպես տեղի է ունեցել Փարիզում։ Հուսով ենք, որ շուտով երգչուհին և ռեժիսորը կհաստատեն իրենց հարաբերությունները։

Հիշեցնենք, որ 2021 թվականի վերջին Դուա Լիպան և Անվար Հադիդը բաժանվեցին։ Աստղերը երկար ժամանակ փորձել են պահպանել իրենց հարաբերությունները, սակայն ի վերջո որոշել են բաժանվել։