Այն ժամանակ և հիմա. ինչպիսին էր Քեթի Փերին երիտասարդ տարիքում

Քեթի Փերին որոշել է ընկնել հիշողությունների գիրկը․ Ինստագրամ սոցիալական ցանցում երգչուհին նկար է հրապարակել, որում 21 տարեկան է։ Նա կեցվածք է ընդունել կարճ թևերով բեժ բրդյա հագուստով։ Ապագա աստղը ժպտում է և շատ գոհ տեսք ունի։

«Երբ ես դարձա 21 տարեկան, ես սահադաշտ վարձեցի, McDonald’s-ից սնունդ և ալկոհոլ պատվիրեցի: Ընկերներիցս երկուսը ոսկորներն էին կոտրել, բայց մենք շատ զվարճացանք (այդ պատճառով էլ ասացի, որ նոր եմ դարձել 21 տարեկան)»,- նկարը մակագրել է երգչուհին։

American Idol երաժշտական ​​շոուն է աստղին գցել հիշողությունների գիրկը։ Նախագիծը եթերում է արդեն 21 տարի։ Հաղորդման մեջ անհայտ երգիչներ և երգչուհիներ պայքարում են Միացյալ Նահանգների լավագույն կատարողի կոչման համար։ Հաղթողին ընտրում է ժյուրին, որոնցից մեկը Քեթի Փերին է։