82-ամյա Ռոբերտո Կավալլին 6-րդ անգամ է հայր դարձել

Իտալացի մոդելավորող, Roberto Cavalli ապրանքանիշի հիմնադիր Ռոբերտո Կավալլին վեցերորդ անգամ հայր է դարձել։ Աշխարհահռչակ դիզայներն ուրախալի լուրով կիսվել է Novella 2000-ին տված հարցազրույցում, հայտնում է Mirror-ը:

82-ամյա Ռոբերտո Կավալլին և նրա երիտասարդ սիրեցյալը՝ 37-ամյա շվեդ մոդել Սանդրա Նիլսոնը, որդի են ունեցել, որին անվանակոչել են Ջորջիո՝ ի պատիվ մոդելավորողի հոր։

«Նրա անունը Ջորջիո է, ինչպես իր պապու՝ հորս անունն էր…  նա սպանվել է նացիստների կողմից Կավրիլայի կոտորածի ժամանակ, երբ ես չորս տարեկան էի», – բացատրել է Կավալլին:

Դիզայները հավելել է, որ իր սիրելին «լավ է զգում», և ծննդաբերությունից անցել է մոտ մեկ շաբաթ։

Ռոբերտո Կավալլիի համար այս երեխան վեցերորդն էր։ Դիզայներն ամուսնացած է եղել երկու անգամ։