Ջեյդն ու Լուկասը 20 տարի անց կրկնել են «Կլոն» սերիալի հայտնի պարային դրվագը՝ նոր մատուցմամբ (տեսանյութ)

Կարծես բոլորը գիտեն լեգենդար «Կլոն» սերիալի մասին և հիշում են յուրաքանչյուր սերիան. տասնամյակներ առաջ մեծ ֆուրոր առաջացրած սերիալից հեռուստադիտողները հատկապես տպավորիչ հիշում են Ջեյդի պարային դրվագները:

Հեռուստասերիալի գլխավոր դերակատարները որոշել են կրկնել սերիալի լեգենդար տեսարանը, սակայն՝ նոր մատուցմամբ:

Ջիովաննա Անտոնելին, որը մարմնավորում էր Ջեյդին, և Մուրիլիո Բենիսիոն, որը մարմնավորում էր Լուկասին, ընկել են հիշողությունների գիրկը և կոմիկական կերպով ներկայացրել սերիալի կուլտային դրվագներից մեկը:

«Լուկասը դիտում է Ջեյդի պարը 20 տարի անց»,- ասվում է տեսանյութում։

Ի դեպ, Ջիովաննայի և Մուրիլիոյի սիրավեպի մասին խոսակցությունները չեն դադարում: 2001 թվականին՝ «Կլոն»-ի թողարկման պահին, Ջիովաննին արդեն մեկ տարի ամուսնացած էր, իսկ Մուրիլիոն նոր էր ավարտել հարաբերությունները դերասանուհի Կարոլինա Ֆերազի հետ և արդեն հայր էր, սակայն մեկ այլ դերասանուհուց՝ Ալեսանդրա Նեգրինիից, բայց դա չխանգարեց նրանց սիրահարության իրական պահեր ապրել:

Ջիովաննան թողեց ամուսնուն և սկսեց ապրել Մուրիլիոյի հետ։ 2004 թվականին զույգը բաժանվեց, բայց շուտով դերասանները վերամիավորվեցին, իսկ մեկ տարի անց նրանք որդի ունեցան։ Ճիշտ է, սիրավեպը երկար չտևեց, և կարճ ժամանակ անց նրանք, այնուամենայնիվ, վերջնականապես բաժանվեցին: Վերջին շրջանում, սակայն, կրկին հասունացել են նրանց սիրավեպի մասին խոսակցությունները: