«4 երազանք» սերիալի նոր եթերաշրջանի սաունդրեքը

«4 երազանք» բազմասերիանոց ֆիլմը հեռուստաէկրաններին է վերադառնում նոր եթերաշրջանով: Եթերաշրջանում ներգրավված են դերասաններ Միկա Ղափլանյանը, Արմեն Ջրբաշյանը, Նարեկ Ղարիբյանը, Շուշան Ստեփանյանը և այլք:

Երեկ հրապարակվել է ֆիլմի նոր սաունդրեքը, որը կատարում է երգչուհի Սոնա Ռուբենյանը, իսկ խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է: