Վտանգավոր կարմիր. Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին կեցվածք է ընդունել կիպ զգեստով

Ջորջինա Ռոդրիգեսն իր սոցիալական ցանցում երկրպագուներին ոչ միայն ցույց է տվել, թե ինչպես կարելի է գայթակղիչ տեսք ունենալ պարզ կարմիր զգեստով, այլև հարյուրավոր ոգևորիչ մեկնաբանություններ է հավաքել գրառման տակ։

Կրիշտիանու Ռոնալդուի 29-ամյա սիրելին երկրպագուների հետ կիսվել է այն մասին, թե ինչպես է անցնում իր նկարահանման օրերից մեկը։ Մոդելն այդ օրը որոշել է հագնել կիպ վառ կարմիր զգեստ, որն ընդգծում է նրա նրբագեղ կազմվածքը։ Սակայն նրա կերպարի գլխավոր դետալը խորը դեկոլտեն է, որը գրավել է երկրպագուների ուշադրությունը: Մոդելը որոշել է ամբողջացնել իր տեսքը տրոպիկական շարֆով ու Hermès սև կաշվե պայուսակով։

«Վաու՜։ Շատ գեղեցիկ եք», «Կրիշտիանուի բախտը բերել է», «Դու շատ գեղեցիկ ես»,- գրել են բաժանորդները:

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը երկվորյակներ են ունեցել, սակայն ավելի ուշ ֆուտբոլիստը հայտնել է ողբերգական լուրը՝ տղան մահացել է ծննդաբերության ժամանակ։