Սալմա Հայեկի դուստրը կրկնօրինակել է մայրիկի՝ 90-ականների խորհրդանշական կերպարը

Կիրակի լույս երկուշաբթի Dolby Theatre-ում տեղի ունեցավ 95-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը։ Այդ օրը կարմիր գորգին հայտնվեցին շատ աստղեր, այդ թվում` Սալմա Հայեկը` դստեր հետ:

Պարզվում է` Սալմա Հայեկի դուստրը՝ Վալենտինա Պինոն, այդ երեկո կարմիր գորգին է հայտնվել Isaac Mizrahi-ի ալ կարմիր զգեստով, որը դերասանուհին կրել է դեռ 1997 թվականին՝ Fire & Ice Ball-ի ժամանակ։

Հիշեցնենք, որ արձանիկների քանակով այս տարի առաջատարն «Ամեն ինչ ամենուր և միանգամից» կինոֆենոմենն է (11 անվանակարգերից՝ 7 մրցանակ, այդ թվում՝ լավագույն ֆիլմի համար):

Արձանիկների քանակով երկրորդ տեղը զբաղեցրել է  «Արևմտյան ճակատում նորություն չկա» (All Quiet on the Western Front) հակապատերազմական դրաման` 9 անվանակարգերից ստացել է 4 մրցանակ։ Մարտին Մակդոնահի «Ինիշերինի Բանշին» նույնպես հավակնում էր մրցանակների ինը անվանակարգերում, բայց մնաց առանց արձանիկների, ինչպես Սթիվեն Սփիլբերգի «Ֆաբելմանները»։