Նիկոլա Պելցը բրիտանական Cosmopolitan-ին տված հարցազրույցում անսպասելի հայտարարություն է արել. աղջիկը խոստովանել է, որ ինքը և Բրուքլին Բեքհեմը գումար են խնայում Լոս Անջելեսում «երազանքի տուն» գնելու համար։ Եվ դա չնայած այն բանին, որ աստղերը մեծացել են հարուստ ընտանիքներում։
Նիկոլայի խոսքով՝ ինքն ու իր ամուսինն ի սկզբանե ցանկանում էին ապրել Նյու Յորքում, ուստի վաճառեցին Լոս Անջելեսում գտնվող իրենց առանձնատունը։ Սակայն շուտով սիրահարները մտափոխվել են և որոշել մնալ Կալիֆորնիայում։ Հատկապես, որ ցանկանում են աշխատել Հոլիվուդում։ Նիկոլան պատրաստվում է նկարահանվել ֆիլմերում, իսկ Բրուքլինը՝ խոհարարության ոլորտում։
«Դա այնքան հիմարքայլ էր մեր կողմից: Հիմա մենք փող ենք հավաքում երազանքի տան համար, բայց երկուսս էլ դեռ սիրում ենք Նյու Յորքը։ Եթե մեր աշխատանքն այնտեղ լիներ, ապա հինգ վայրկյան անց մենք այս քաղաքում կլինեինք»,- ասել է Պելցը:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա գարնանը տեղի ունեցավ Վիկտորիա և Դևիդ Բեքհեմների ավագ որդու՝ Բրուքլինի և նրա սիրելի Նիկոլա Պելցի երկար սպասված հարսանիքը։ Սիրահարները պատրաստվել էին երկու տարի։