«Ծերանալը զվարճալի է»․ 55-ամյա Պամելա Անդերսոնը հրապարակել է իր առանց դիմահարդարման լուսանկարները

«Մալիբուի փրկարարները» սերիալի աստղ Պամելա Անդերսոնը միշտ հայտնի է եղել իր գեղեցկությամբ և կազմվածքով։ Անգամ տարիքի հետ նա չի կորցրել վստահությունն իր նկատմամբ։ Ընդհակառակը, այժմ Պամելան իրեն ավելի շատ է դուր գալիս, քան նախկինում։ Եվ նրա առանց դիմահարդարման լուսանկարները դրա ևս մեկ հաստատումն են։ Ավելին, նա ներկայացրել է նաև իր չմարող գեղեցկության գաղտնիքը: Գրում է Vnews.am Culture-ը։

Պամելան ասում է, որ ծերանալը զվարճալի է…

55-ամյա Պամելան վերջերս հրապարակել է իր առանց դիմահարդարման լուսանկարները, որոնք ևս մեկ անգամ ապացուցում են, որ գոյություն ունի հավերժական գեղեցկություն: Այս լուսանկարներում Պամելան կեցվածք է ընդունում արձակած վարսերով, և մենք նույնիսկ կարող ենք տեսնել նրա պեպենները։

Նա պատմել է, որ այժմ նախընտրում է չդիմահարդարվել, իսկ սոցիալական ցանցերում իր հրապարակմանը կից գրել է. «Ծերանալը զվարճալի է։ Որոշակի տարիքում մենք նույնիսկ ավելի երիտասարդ և թարմ տեսք ունենք առանց դիմահարդարման: Սա ես եմ, և ես միանգամայն գոհ եմ այն ​​կնոջից, որը ես հիմա եմ: Սա նոր աշխարհ է, և ես երախտապարտ եմ ճակատագրին այն ամբողջ սիրո համար, որը կա իմ կյանքում»:

Նա նախընտրում է գումար ծախսել մաշկի խնամքի, և ոչ ներարկումների վրա։

«Մենք հաճախ ստիպված ենք լինում դուրս գալ մեր հարմարավետության գոտուց, և կարևոր է չմոռանալ հոգ տանել մեր մասին», – ասում է Պամելան: Նրա մաշկի խնամքը ներառում է կանոնավոր մերսումներ, ինչպես նաև դեմքի թթվածնային թերապիա: Անդերսոնը նաև սիրում է պիլատեսով զբաղվել, բայց երբ նրա աշխատանքային գրաֆիկը շատ հագեցած է, նա կարող է պարզապես քայլել այգում կամ որոշ ձգումներ անել:

Պամելան կարծում է, որ գեղեցկությունը գալիս է ներսից

«Երջանկության զգացողությունը գեղեցկությունը պահպանելու լավագույն միջոցն է։ Իսկ խիզախությունը մեզ գրավիչ է դարձնում. երբ վախենում ես ինչ-որ բանից, բայց դեմ ես գնում քո վախերին»,- հարցազրույցներից մեկում ասել է դերասանուհին. «Ազատության համար պայքարելու համար նախ պետք է ինքդ քեզ ազատես. Կյանքը արտոնություն է, որին պետք է լուրջ վերաբերվել»:

Նա չի վախենում ծերանալուց

Շուտով Պամելա Անդերսոնը կդառնա 56 տարեկան, սակայն նա ամենևին չի անհանգստանում իր տարիքի համար. «Դա ինձ ընդհանրապես չի հուզում: Մենք բոլորս սիրում ենք ընտիր տեսք ունենալ, բայց ես երբեք չեմ անհանգստացել այս թեմայով»։