Բրյուս Ուիլիսի ընտանիքը հուզիչ կերպով շնորհավորել է աստղի ծննդյան 68-ամյակը

Մարտի 19-ին Բրյուս Ուիլիսը դարձավ 68 տարեկան։ Նախկին կինը հուզիչ տեսանյութ է հրապարակել դերասանի հետ։

Դեմի Մուրն իր դուստրերի՝ Ռումերի, Սկաուտի և Թալուլայի հետ եկել է հոլիվուդյան աստղին շնորհավորելու ծննդյան տարեդարձի առթիվ։ Նրանցից բացի տեսահոլովակում էին նրա ներկայիս կինը՝ Էմմա Հեմինգը և նրանց երկու երեխաները՝ Իվլինը և Էվելինը։ «Ծնունդդ շնորհավոր, Բրյուս Ուիլիս: Շատ ուրախ ենք, որ այսօրը կարողացանք նշել քեզ հետ: Ես սիրում եմ քեզ և սիրում եմ մեր ընտանիքը: Շնորհակալ եմ բոլորիդ սիրո և ջերմ մաղթանքների համար. մենք բոլորս զգում ենք դրանք»,- մեկնաբանել է Մուրը տեսանյութը։

Ավելի վաղ՝ 2022 թվականի մարտի 30-ին, Բրյուս Ուիլիսի հարազատները հայտարարել էին, որ դերասանին ստիպել են դադարեցնել բոլոր նկարահանումները։ Հետո հարազատներն ասացին, որ նա խոսքի խանգարում ունի։ Իսկ տարեսկզբին հայտնի դարձավ, որ դերասանի մոտ ախտորոշվել է հազվագյուտ քրոնիկ նյարդաբանական հիվանդություն։