Դենզել Վաշինգտոնը պատրաստվում է միանալ «Գլադիատոր 2»-ի դերասանական կազմին

Դենզել Վաշինգտոնը պատրաստվում է միանալ Ռիդլի Սքոթի «Գլադիատոր 2»-ի դերասանական կազմին:

Ըստ Deadline-ի աղբյուրների՝ սցենարում հերոսներից մեկը ստեղծվել է հատուկ Վաշինգտոնի համար, և դերասանին դուր է եկել այդ դերը։ Իսկ թե ո՞ւմ է մարմնավորելու դերասանը՝ դեռ չի նշվում։

Դենզել Վաշինգտոնը նախկինում Ռիդլի Սքոթի հետ աշխատել է միայն մեկ անգամ՝ նկարահանվելով «Գանգստեր» ֆիլմում։

«Գլադիատոր 2»-ի գլխավոր հերոսը կլինի Կոմոդուս կայսեր քրոջ որդին, նրա դերը կկատարի Փոլ Մեսկալը։ Ֆիլմում նկարահանվելու համար բանակցություններ է վարում նաև Բարրի Քեոգանը, որը ցանկանում է մարմնավորել կայսր Գետային:

«Գլադիատոր 2»-ը կթողարկվի 2024 թվականի նոյեմբերի 22-ին։