Բարբարա Պալվինը և Դիլան Սփրոուսը նշանադրվում են հինգ տարվա հարաբերություններից հետո

Թոփ-մոդել Բարբարա Պալվինը և դերասան Դիլան Սփրոուսը նախընտրում են չգովազդել իրենց հարաբերությունները և հրապարակայնորեն չեն հաստատել իրենց նշանադրությունը, սակայն մոդելին բռնացրել են մատանին մատին:

Զույգը միասին ներկայացել է Mammoth կինոփառատոնին, որտեղ Պալվինը որոշել է ոսկե նշանադրության մատանի կրել մեծ ադամանդով։ «Նրանք միշտ շատ են սիրել ու աջակցել միմյանց, բայց հիմա սովորականից ավելի երջանիկ են։ Նրանք չեն համբերում կյանքի նոր էջ սկսելուն»,- Et-ին ասել է ինսայդերներից մեկը:

Հիշեցնենք, որ Դիլանն ու Բարբարան միասին են արդեն չորս տարի։ Սիրահարները ծանոթացել են սոցիալական ցանցերում և սկսել հանդիպել 2018 թվականի հունիսին։