Ֆիլիպ Կիրկորովը կատարել է հերթական պլաստիկ վիրահատությունը (լուսանկար)

Ֆիլիպ Կիրկորովը տարին մեկնարկել է արմատական փոփոխություններով և պլաստիկ վիրահատություն կատարել Թիմուր Խայդարովի մոտ, ինչն էլ ցնցել է նրա երկրպագուներին։

«Նա ինձ բերեց իր պատանեկության տարիներից լուսանկարը և խնդրեց կրկնել այն»,-  Super.ru-ի հետ զրույցում ասաց աստղային վիրաբույժը: Արդեն առաջին վիրահատությունից հետո արտիստը և բժիշկը լրագրողներին ասացին, որ միջամտությունն այսքանով չի ավարտվել. առջևում թարմացման երկրորդ փուլն է։

Ինչպես հայտնի է դարձել Super.ru-ին, Ֆիլիպ Կիրկորովը երկրորդ պլաստիկ վիրահատությունը կատարել է Թիմուր Խայդարովի կլինիկայում։ Այս անգամ, ըստ անձամբ վիրաբույժի, թիմին հաջողվել է հասնել կատարյալ իրանի։ «Ակտիվորեն պատրաստվում ենք ապրիլի վերջին կայանալիք մենահամերգին։ Աշխատել ենք կազմվածքի և մարմնի հետ: Փոփոխություններ կան»,- ասել է վիրաբույժը: