Անտոնիո Բանդերասը կրկին հաստատում է սեքս-խորհրդանիշի կոչումը

62-ամյա Անտոնիո Բանդերասը կարծես թե ընդհանրապես չի ծերանում: Պարզապես նայեք դերասանի նոր կերպարին և անմիջապես պարզ կդառնա, թե ինչու է Անտոնիոն համարվում Հոլիվուդի գլխավոր սեքս-խորհրդանիշը։

El Fantasma de la Opera-ի շնորհանդեսի համար դերասանը կրել է դասական կապույտ ջինսե տաբատ, մուգ կապույտ շապիկ և նույն գույնի կաշվե բաճկոն։ Միայն դերասանի կոշիկներն էին տարբերվում գունային գամմայով։ Կերպարը ոչ միայն ոճային ու մոդայիկ է ստացվել, այլև շատ ժամանակակից։ Կարելի է միանշանակ ասել, որ միլիոնավոր մարդկանց կուռքը իր տարիքին փոքր է երևում։

Հիշեցնենք, որ 2017 թվականին դերասանը հիվանդանոց էր տեղափոխվել մարզման ժամանակ ի հայտ եկած կրծքավանդակի ցավերի պատճառով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դա սրտի կաթված էր։ «Դա ինձ ստիպեց շատ ավելի գնահատել կյանքը: Իմ բախտը բերել է, քանի որ սրտի կաթվածը կարող է սպանել քեզ րոպեների ընթացքում»: