Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ում

«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետն իր «Future Lover» երգը կկատարի երկրորդ կիսաեզրափակիչ փուլում։ Նա հանդես կգա 2-րդ համարի ներքո։

Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհի Իրու Խեչանովին ելույթ կունենա 11-րդ համարի ներքո։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի Մեծ Բրիտանիայում՝ Լիվերպուլ քաղաքում։ Մրցութային օրերն են՝ մայիսի 9-ը, 11-ը և 13-ը։ Բրյունետը ներկայանալու է երկրորդ կիսաեզրափակչին՝ մայիսի 11-ին։