Հոլիվուդյան աստղը ամբողջովին մերկ դուրս է եկել Լոս Անջելեսի փողոցներ

«Նա տղամարդ է» և «Մազերի լաք»-ի աստղ Ամանդա Բայնսն անցյալ կիրակի ամբողջովին մերկ շրջել է Լոս Անջելեսում: Դերասանուհուն ձերբակալել են, ապա տեղավորել հոգեբուժարան։ Այդ մասին գրում է TMZ-ը։ Ականատեսներից մեկի խոսքով՝ Բայնսը տեղյակ է եղել, որ ինչ-որ բան այն չէ, քանի որ ինքն է կանգնեցրել անցնող մեքենան և հայտարարել, որ խելագարվում է փսիխոզից։ Հետո նա հավաքել է 911:

TMZ-ի աղբյուրներն ասում են, որ դերասանուհին, ըստ երևույթին, ֆիզիկապես չի տուժել, քանի որ նա մերկ շրջել է փողոցներով, թեև դա իրական ռիսկ է` հաշվի առնելով այն վայրը, որտեղ նրան գտել են:

Բժիշկների հսկողության ներքո Ամանդան պետք է լինի 72 ժամ. սովորաբար այդքան է տևում հոգեբուժական կլինիկայում ձերբակալվածների կալանքը, բայց կարող է երկարաձգվել:

Ի դեպ, Ամանդան նմանատիպ բուժհաստատությունում առաջին անգամը չէ, որ գտնվել է։ Այն, որ Ամանդան հոգեկան խնդիրներ ուներ, պարզ դարձավ դեռևս 2013թ.՝ նրա մոտ երկբևեռ խանգարում էր ախտորոշվել։ Դերասանուհին բուժում էր անցնում հոգեբուժական կլինիկայում այն ​​բանից հետո, երբ մի անգամ հրկիզել էր հարևանների տան ճանապարհը և քիչ էր մնացել այրեր իր շանը։ Նա նաև մի քանի վթար է ունեցել հարբած վիճակում: Ժամանակին լուրեր էին պտտվում, որ աստղը թմրանյութերի հետ կապված խնդիրներ ունի, ինչի պատճառով նա դադարեց նկարահանվել հեռուստատեսությամբ և կինոնախագծերում։