Մահացել է «Հարրի Փոթեր»-ում և «Աստղային պատերազմներ»-ում խաղացած դերասանը

56 տարեկանում մահացել է բրիտանացի դերասան Փոլ Գրանտը, հայտնում է The Sun-ը։

Հրատարակության տվյալներով՝ ոստիկանները դերասանին անգիտակից վիճակում հայտնաբերել են Լոնդոնի Քինգս Կրոս կայարանի մոտ մարտի 16-ին, որտեղից նա շտապ հոսպիտալացվել է։ Բժիշկները նրա մոտ ուղեղի մահ են արձանագրել։ Մարտի 19-ին դերասանին անջատել են կենսապահովման սարքից։

Փոլ Գրանտի ընտանիքը չի նշում նրա մահվան պատճառը։ Հայտնի է, որ Գրանտը խոստովանել է, որ չարաշահել է ալկոհոլը և թմրանյութերը, և հարցազրույցներից մեկում նա նույնիսկ հայտարարել է, որ իր ողջ վաստակը ծախսել է դրա վրա։ Այնուամենայնիվ, նույն զրույցում (մեջբերում է The Sun-ը) Գրանտը պնդում էր, որ այդ արատները իր համար չեն վերածվել պաթոլոգիական կախվածության։

Փոլ Գրանտը (ի դեպ, նրա հասակը 132 սանտիմետր էր) հայտնի է «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարում իր դերով, որտեղ նա մարմնավորում էր էվոկ ռասայի ներկայացուցչին։ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» ֆիլմում Փոլը նկարահանվել է գոբլինի դերում։