«Գիշերը թանգարանում»-ի աստղ Դիկ Վան Դայքը ավտովթարի է ենթարկվել

Ամերիկացի հայտնի դերասան Դիկ Վան Դայքը, ով խաղացել է «Գիշերը թանգարանում» ֆիլմում, վթարի է ենթարկվել։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Մալիբուում։ 2018 թվականի արտադրության Lexus LS 500 ավտոմեքենան վարելիս 97-ամյա կինոյի և հեռուստատեսության լեգենդը կորցրել է կառավարումը և բախվել դարպասին:

Վնասվածքների հետևանքով Դիկ Վան Դայքը քթից և բերանից արյունահոսություն է ունեցել և ուղեղի ցնցում է ստացել։ Դեպքի վայրում նրան օգնություն են ցուցաբերել բժիշկները, սակայն նա հրաժարվել է հետագա հոսպիտալացումից։

Ոստիկանությունը նաև հայտնել է, որ դերասանը եղել է սթափ վիճակում, սակայն նրան դեռևս պետք է վերահանձնել վարորդական թեստեր՝ ապացուցելու տրանսպորտային միջոցներ վարելու իր ունակությունը ծերության ընթացքում։