Հայտնի ռեփեր 6ix9ine-ին ծեծի են ենթարկել Ֆլորիդայի մարզասրահներից մեկում

Ամերիկացի հայտնի ռեփեր Tekashi 6ix9ine-ը դաժան ծեծի է ենթարկվել Հարավային Ֆլորիդայի մարզասրահի լոգարանում։ Այս մասին հայտնում է Variety-ն։

Նրա փաստաբան Լենս Լազարոյի խոսքով՝ 26-ամյա երաժշտի վրա մի խումբ մարդիկ հարձակվել են LA Fitness մարզասրահի ցնցուղի տակ։ Լսելով աղմուկը՝ մարզահամալիրի աշխատակիցները հայտնել են մենեջերին, ով էլ ոստիկանություն է կանչել։ Հանցագործներն իրենք են փախել դեպքի վայրից։

Հայտնի է, որ Դանիել Էրնանդեսը դեմքի վնասվածքներ ու կապտուկներ է ստացել և հոսպիտալացվել։ Դեռևս պարզ չէ, թե արդյոք ռեփերը կմնա հիվանդանոցում: