Ռոզա Լինը ելույթ կունենա Բիլլի Այլիշի, Լանա Դել Ռեյի և այլ հայտնի աստղերի հետ

Ռոզա Լինն ամերիկյան ամենահայտնի փառատոներից մեկում` Lollapalooza-ում, ելույթ կունենա Բիլլի Այլիշի, Լանա Դել Ռեյի, Red Hot Chili Peppers խմբի, Kendrick Lamar-ի, Karol G-ի, Ջեսի Ռեյեսի և այլ արտիստների հետ։ Այս մասին երգչուհին հայտնել է Ինստագրամի իր էջում՝ գրառում կատարելով՝ «Ուրախ եմ հայտնել, որ ելույթ եմ ունենալու Lollapalooza-ում։ Ի՜նչ երազանք է իրականանում»:

Ինչպես հայտնի է, երգչուհին այս տարի մասնակցել էր Էդ Շիրանի, Միլքի Չենսի և Young The Giant-ի համերգային շրջագայություններին։ Օգոստոսի 3-6-ը Չիկագոյում կայանալիք «Lollapalooza» ամենամյա երաժշտական փառատոնի շրջանակներում ևս սպասվում է երգչուհու ելույթը։Ռոզան օրեր առաջ նաև հայտնել էր, որ շուտով թողարկվելու է իր նոր երգը՝ «Never Be Mine»-ը։