Հոլիվուդյան երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը դարձել է Revolve կոշիկի ապրանքանիշի նոր հավաքածուի գովազդային արշավի հերոսուհին։ Նա մերկ կեցվածք է ընդունել տեսախցիկի օբյեկտիվի առաջ։ Աստղը նկարները հրապարակել է Instagram-ում։
Լոպեսը Revolve-ի համար ներկայացրել է JLo Jennifer Lopez կոչվող կոշիկների հավաքածուն։
Լուսանկարներում աստղն իր մարմինը ծածկել է երկար մազերով:
«Շաբաթվա ճիշտ սկիզբ»,- լուսանկարը մեկնաբանել է Ջեյ Լոն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լոպեսը ամուսնու՝ օսկարակիր դերասան Բեն Աֆլեքի հետ միասին դարձել էին բլիթների գովազդային արշավի հերոսները։

