20-ամյա Ալինա Զագիտովային համեմատել են Մոնիկա Բելուչիի հետ

Ալինա Զագիտովան գիտի, թե ինչպես ոչ միայն զարմացնել երկրպագուներին սառույցի վրա (ոչ վաղ անցյալում նա սահում էր Մերիլին Մոնրոյի կերպարով), այլև առօրյա կյանքում:

20-ամյա գեղասահորդուհին անսովոր կերպարով լուսանկար է հրապարակել Ինստագրամ սոցիալական ցանցում։ Երկրպագուները նրան համեմատել են Մոնիկա Բելուչիի հետ։ «Մոնիկան Ալինա է», «շատ նման է Մոնիկա Բելուչիին», «ինչպես հերոսուհի Մալենան», «Մոնիկա Բելուչին թիվ 2»,- գրել են նրանք հրապարակման մեկնաբանություններում։