Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը շարունակվում է մնալ ծայրահեղ ծանր

Դերասանուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը մարտի 17-ից սկսած գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում: Tert.am Life-ը, զրուցելով «Էրեբունի» բժշկական կենտրոնի խոսնակի հետ, տեղեկացել է, որ դերասանուհու առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր:

«Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակում փոփոխություն չկա, նա շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում, շարունակվում է ինտենսիվ բուժումը: Դերասանուհու մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ»,- նշել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի խոսնակը: