Իրինա Շեյքը պայթեցրել է համացանցը բիկինիով թեժ ֆոտոշարքով

Ռուս սուպերմոդելը շարունակում է թեժ լուսանկարների գարնանային մարաթոնը։ Օրերս Իրինան Ինստագրամ սոցցանցում վագրի կերպարով սեքսուալ կադրեր է հրապարակել՝ լուսանկարներից մեկում ամբողջությամբ բացելով իր անվերջ երկար ոտքերը։ Իսկ այսօր աստղը ավելի հեռուն է գնացել՝ շատ ավելի հեռուն, և կիսվես մի շարք լուսանկարներով մինի բիկինիով: Եվ որպեսզի ոչ ոք չհանդիմանի նրան այն բանի համար, որ նա Photoshop-ի հարցում չափն անցել է, Իրինան մեծահոգաբար ավելացրել է նաև մի տեսանյութ, որում պարզ երևում է մոդելի մարմնի ամբողջ գեղեցկությունը:

Բնականաբար, բաժանորդներն անմիջապես իսկական հեղեղ են առաջացրել մեկնաբանություններում իրենց էմոջիներով։ Այնուամենայնիվ, էմոջիներից զատ հանդիպեցին նաև կծող և ծաղրական մեկնաբանություններ ևս: «Ռոնալդուն դեռ կխաղար Չեմպիոնների լիգայում, եթե մնար Իրինայի հետ»,- վստահ է երկրպագուներից մեկը: «Բրեդլի Կուպերը հիմար է»,- հավելել է մեկ ուրիշը: «Այստեղ ինչ-որ մեկը կարող է ինձ ադեկվատ հոգեբան խորհուրդ տալ»,- ռուսերենով հարց է տալիս երրորդ երկրպագուն՝ ակնհայտորեն ապշած իր տեսածից։ «Ես ուտում եմ չիպսեր և նայում եմ լուսանկարին»,- նշել է չորրորդ բաժանորդը: