«Հարվածել է դեմքին». Շակիրայի սկանդալը Ժերար Պիկեի մոր հետ ավարտվել է ծեծկռտուքով

Անցած ամառ Շակիրան և Ժերար Պիկեն բաժանվեցին 12 տարվա հարաբերություններից հետո, սակայն նրանց ընտանիքի մասին նոր մանրամասներ դեռևս շարունակում են ի հայտ գալ։ Այս անգամ պարզվել է, որ երգչուհին վնասվածքներ է ստացել սկեսուրի հետ զրույցի ժամանակ։

Ըստ ամենայնի, Շակիրայի և Ժերար Պիկեի մոր հարաբերությունները չեն ստացվել։ Երգչուհին նեղացած է եղել սկեսուրից, քանի որ վերջինս օգնել է որդուն թաքցնել դավաճանությունը, հաղորդում է El Popular-ը։ Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, Պիկեն Կլարա Չիայի հետ գաղտնի հանդիպել է մոր տանը։ Միաժամանակ Մոնսերատ Բեռնաբեուն շարունակել է ձևացնել, թե ինքը ոչինչ չգիտի։ Իսկ երբ երգչուհին իմացել է, որ սկեսուրը թաքցնում է որդու արարքը, նրանց միջև ծեծկռտուք է սկսվել։

«Բեռնաբեուն ապտակել է Շակիրային՝ Ժերարի ու նրա երեխաների աչքի առաջ»,- հայտնում է Latinpost-ը՝ հղում անելով իսպանական ԶԼՄ-ներին։

Նշենք, որ զույգի բաժանման նախաձեռնողը երգչուհին է դարձել։ Նա հեռացել է ֆուտբոլիստից նրա բազմաթիվ դավաճանությունների պատճառով։ Աստղերն ունեն որդիներ՝ Սաշան և Միլանը։ Այժմ Ժերարը հանդիպում է 23-ամյա ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի հետ։ Վերջերս նա առաջին անգամ լուսանկար է հրապարակել աղջկա հետ։