Սուպերքար. Տիմատին 725 միլիոն ռուբլով գնել է Lamborghini-ի հազվագյուտ մոդել

Տիմատին միշտ առանձնահատուկ կիրք է ունեցել սպորտային մեքենաների նկատմամբ, սակայն այս անգամ ռեփերն իրեն իսկապես շքեղ նվեր է արել։ Այժմ նրա ավտոպարկը կհամալրվի Lamborghini Veneno Roadster-ը, որի արժեքը կազմում է 725 մլն ռուբլի։

Ինստագրամ սոցիալական ցանցում ռեփերը նոր սուպերքարի ֆոնին կադրեր է հրապարակել։ Նշվում է, որ ընդհանուր առմամբ աշխարհում կա այս մեքենայի չորս օրինակ, որոնցից մեկը գտնվում է Lamborghini թանգարանում, իսկ մնացածը վաճառքի են հանվել, սակայն գրեթե անմիջապես սպառվել են։

Տիմատին ունի նաև Lamborghini Aventador SVJ՝ գրեթե 25 միլիոն ռուբլ արժողությամբ, 75 միլիոն ռուբլի արժողությամբ հին Mercedes-Benz 300SL և շատ այլ շքեղ մեքենաներ: