Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը տելեգրամյան իր էջում հրապարակել է լուսանկար, որտեղ 16 տարեկան է և համեմատել լուսանկարի հետ, որտեղ 29 տարեկան է:
Նշենք, որ դիմահարդարն այս շրջանում հետվիրահատական փուլում է, բայց այնուամենայնիվ շարունակում է իր գործունեությունը:
Գոհարն ավելի վաղ դիմել էր պլսատիկ միջամտության՝ փոքրացնելով կուրծքը: Նա մանրամասնել էր, որ ընդհանուր անզգայացումն ու հետվիրահատական շրջանը ծանր են եղել:
«Ամեն բան նորմալ է, բայց այս անգամ հետվիրահատական շրջանը բարդ էր, անգամ չէի կարողանում ինձ ստիպել և վերցնել հեռախոսս, քանի որ ընդհանուր անզգայացումից բարդ եմ դուրս եկել: Վիրահատությունից անցել է արդեն մեկ շաբաթ, բայց պետք է շարունակեմ կրել համապատասխան ներքնազգեստ»,- գրել էր դիմահարդարը:
